Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԼՂ ԱԳՆ․ Հարկավոր է հրաժարվել անհասցե կոչերից

ԼՂ ԱԳՆ․ Հարկավոր է հրաժարվել անհասցե կոչերից
28.02.2017 | 22:58

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման փորձը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է՝ ասված է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարության հայտարարությունում:


«Փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-1995 թթ․ համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի մարտունակությունը, այլև միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ»,- հայտարարում է ԼՂ ԱԳՆ-ն՝ շեշտելով. «Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու և պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ և հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ որոշակի առումով 2016-ի ապրիլին ձևավորեց մի իրավիճակ՝ օգտվելով որից, Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի»։


«Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից և ընդարձակել ջանքերը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեղծման շուրջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման համար»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ